Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եգիպտոսի իշխանությունները կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ժամկետը երկարաձգել են մինչև հունիսի վերջը: Պահպանվում են նաև լողափերի, այգիների փակ լինելու հետ կապված սահմանափակումները: Եղել են նաև պարետային ժամի հետ կապված փոփոխություններ. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Եգիպտոսի Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, երկրում կա վարակվածության 38 հազարից ավելի դեպք, մահացել է 1342-ը: Հունիսի 5-ին երկրում գրանցվել է 1 455 նոր դեպք:
Պարետային ժամի տևողությունն առաջիկա կիրակի օրվանից կլինի 20:00-ից մինչև առավոտյան 04:00-ն: Ներկայում պարետային ժամը 20:00-ից մինչև 05:00-ն է: Նշվել է նաև, որ խանութներին հնարավորություն կտրվի աշխատել մեկ ժամով ավելի երկար՝ մինչև 18:00-ն: