կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-06 09:05
Առանց Կատեգորիա

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը թեեւ քիչ, բայց պակասել է. «Ժողովուրդ»

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը թեեւ քիչ, բայց պակասել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը պակասել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 962 հազար 100 էր: Այսինքն` 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 5200-ով է պակասել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ բոլոր մարզերում: Մյուս կողմից մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում է Երեւան, որտեղ եւ բնակություն է հաստատում: Նշենք, որ Երեւանի բնակչության թվաքանակը 2200-ով ավելացել է:

Իսկ ահա Լոռու մարզում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 2100-ով: Բացի մշտական բնակչության թվաքանակի նվազելուց, պակասել է նաեւ ծնվածների թիվը. եթե 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ծնվածների թիվը կազմել է 8297, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 7952, իսկ ահա այս տարվա ապրիլի 1-ին՝ 7578: Այսինքն՝ ծնվածները 374-ով պակասել են: Մյուս կարեւոր ցուցանիշը այն է, որ մահացածների թիվն է պակասել, մեկ տարվա ընթացքում՝ 18-ով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում