կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-03 13:24
Հասարակություն

Եղանակը 2-ից 4 աստիճանով կտաքանա

Եղանակը 2-ից 4 աստիճանով կտաքանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-5-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-7-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մայիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: