Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Հունիսի 20-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում, հունիսի 22-24-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում ` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 20-21-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կնվազի:
Երևանում հունիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-24-ին` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: