Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանից թերթը տեղեկացել է, որ առաջիկա հինգ օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում` մինչեւ 5 աստիճան: Կդիտվի առանց տեղումների եղանակ հանրապետության ողջ տարածքում, քանի որ հայտնվելու ենք անտիցիկլոնային դաշտում: Օդի ջերմային ֆոնը միայն այսօր գիշեր 2-4 աստիճանով նվազելու է: Հովտային շրջաններում սպասվում է 2-4, նախալեռնային գոտում` 1-3, լեռնային շրջաններում` 0-5 աստիճան ցուրտ:
Հոկտեմբեի 5-ին` օրվա երկրորդ կեսից, հանրապետություն են ներթափանցելու հարավարեւմտյան տաք հոսանքներ, որի հետեւանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երեւանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը առաջիկա երկու օրերին գիշերը սպասվում է 3-4, ցերեկը` 18-20 աստիճան տաքություն, իսկ այնուհետեւ գիշերըՙ`5-7, ցերեկը` 20-23 աստիճան տաքություն:
Ձյուն է տեղացել միայն բարձրլեռնային գոտիներում` 2500 մետրից բարձր տարածքներում: