Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հայպետհիդրոմետ»-ի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանցը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ ձյուն է տեղում միայն Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում:
«Այսօր արդեն` երեկոյան ժամերին, երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն և գիշերային ժամերին հանրապետությունում կհաստատվի կայուն հզոր անտիցիկլոնային դաշտ, և մինչև մարտի 10-ը հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ»,- ասաց Սուրենյանցը՝ հավելելով. «Օդի ջերմաստիճանն այսօր, պարզեցման հետևանքով և արկտիկական սուր օդային հոսանքների ներթափանցումով պայմանավորված, կնվազի, Արարատյան դաշտում սպասում ենք նվազագույնը մինչև 6 աստիճան ցուրտ»:
Նրա բնորոշմամբ՝ քանի որ այս պահին պտղատուների ծաղկում չունենք, ապա ցուրտն առանձնապես մեծ վնաս չի կարող պատճառել: «Արդեն վաղը ցերեկվանից օդային հոսանքները փոխում են իրենց ուղղությունը, և օդի ջերմաստիճանի` մինչև 10-12 աստիճանի բարձրացում է սպասվում: Մարտի 8-ին և 9-ին Երևանում և Արարատյան դաշտում կունենանք 16-17 աստիճան տաքություն»,- ասաց Սուրենյանցը: