կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-01 14:30
Առանց Կատեգորիա

Բորիս Ջոնսոնի թուրք-օսմանցի պապը սպանվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման համար. Ալի Քեմալի դաժան ճակատագիրը

Բորիս Ջոնսոնի թուրք-օսմանցի պապը սպանվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման համար. Ալի Քեմալի դաժան ճակատագիրը

Նյու Յորքում լույս տեսնող The Algemeiner շաբաթարթը անդրադարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի թուրքական արմատներին։ Հոդվածագիր Ուզայ Բուլութի «Ինչո՞ւ է սպանվել Բորիս Ջոնսոնի թուրք-օսմանցի պապը» վերնագրով հոդվածում նշվում է, որ Ջոնսոնի մեծ պապը՝ Ալի Քեմալը սպանվել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու կոչերի համար. հայտնում է Yerkir.am-ը։

«Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ էր հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որում նշում էր, որ Թուրքիան «ցանկանում է ողջունել Ջոնսոնին երկրում, որը համարվում է նրա նախնիների հողը»։

Հայտնի է, որ Ջոնսոնի հորական կողմով մեծ պապը՝ Ալի Քեմալը Թուրքիային նախորդած Օսմանյան կայսրություն է ծնվել։ Դա նաև այն երկիրն է, որտեղ նա դաժանորեն սպանվել է թուրք ազգայնականների կողմից՝ 1922 թ., այն բանի համար, որ ցանկացել էր պատասխանատվության ենթարկել 1915 թ. Հայոց ցեղասպանության մեղավորներին, ինչպես նաև քննադատել էր ազգային-ազատագրական շարժումը (խմբ. Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի առաջնորդությամբ), որը և հանգենելու էր Թուրքիայի Հանրապետության հիմնադրմանը 1923 թ.։

Սակայն Թուրքիան ժխտում է Քեմալին հետապնդումը և լինչի դատաստանի ենթարկելը, այնպես ինչպես ժխտում է նույն Հայոց ցեղասպանությունը։

Ալի Քեմալը հեղինակավոր օսմանցի լրագրող էր, խմբագիր, բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ, ով երեք ամիս զբաղեցրել է Կրթության, դրանից հետո Ներքին գործերի նախարարի պաշտոնները Օսմանյան կայսրությունում 1919 թ.։

Այլախոհ նամակների և քաղաքական ելույթների համար՝ Քեմալը բարդ կյանք է ունեցել։ Եղել է երիտթուրքերի Միություն և առաջադիմություն կուսակցության գլխավոր քննադատներից, որը եղել է Հայոց ցեղասպանության իրագործման որոշումը կայացնողը 1915 թ.։  Քեմալը նաև հրապարակայնորեն քննադատել էր այդ ժամանակ լայն թափ առնող ազգային-ազատագրական շարժումը՝ քրիստոնյաների սպանության համար։

Քանզի ձերբակալություններն ու նրա աշխատանքի վրա արգելքները եղել են նրա կյանքի անբաժան ուղեկիցները Օսմանյան կայսրությունում՝ Քեմալն իր կյանքի մեծ մասը աքսորի մեջ է անցկացրել գտնվում Եվրոպայում, Սիրիայում, Եգիպտոսում։ 1909 թ. փախել էր Մեծ Բրիտանիա, որտեղ նրա առաջին կինը բրիտանացի Ուինիֆրեդ Բրունը լույս աշխարհ է բերել Վիլֆրեդ Ջոնսոնին։ 1964 թ. ծնված Բորիս Ջոնսոնը Վիլֆրեդի թոռն է։

Քեմալը Թուրքիա է վերադառնում 1912 թ. և դառնում Ազատություն և համաձայնություն կուսակցության անդամը, որը հայտնի էր նաև որպես Լիբերալ միություն անվամբ  և հանդես էր գալիս կառավարության ապակենտրոնացման, սահմանադրականացման և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների դիրքերից։

Երբ Օսմանյան Թուրքիան Առաջին աշխարհամարտում պարտություն կրեց, իսկ Միություն և առաջադիմություն կուսակցության ղեկավարները փախուստի դիմեցին, Քեմալը դարձավ Օսմանյա կայսրության ադմինիստրացիայի կաբինետի նախարար և ոչ մեկ անգամ պահանջել է հետապնդել երիտթուրքերի պարագլուխներին, որոնք պատասխանատու են քրիստոնյաների մասսայական ոչնչացման համար։

«Նա կոշտ քննադատության է ենթարկել իշխող կուսակցությանը պատարազմի մեջ ներքաշվելու և ռազմական հանցագործությունների համար, ինչպես նաև սեփական հայ քաղաքացիների սպանության համար», - գրում է Րաֆֆի Պետրոսյանը (խմբ. Հայրենիք Weekly)։

Որպես երդվյալ լիբերալ և անգլիասեր, Քեմալը Մեծ Բրիտանիային դիտում էր որպես ժողովրդավարական բարեփոխումների և արդյունաբերական աճի օրինակ... Հանդես էր գալիս բրիտանական պրոտեկտորատի դիրքերից...։

«Ալի Քեմալը քննադատության էր արժանացել ազգայնականների կողմից հայերի մասսայական սպանությունների քննադատության համար», - նշում է Ցեղասպանության հետազոտության միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահ, պրոֆեսսոր Արմեն Մարսուբյանը։ «Թուրքիայի որոշ շրջաններում մեկին հայ անվանելը հավասարազոր էր անեծքի»։

Դրա հետ մեկտեղ թուրքական կառավարությունն անտեսում կամ նույնիսկ կեղծում է Ջոնսոնի «օսմանցի-թուրքերի արմատների» պատմությունը...

Մարսուբյանը նաև ընդգծում է, որ պետք չէ շտապել վարկածներ առաջարկել Քեմալի սպանության վերաբերյալ՝ մասնավորապես նրա սպանության մեջ մեղադրելով թուրք ազգային հերոս Նուրեդդին Իբրահիմը, քանզի Քեմալը անգլիասեր էր, ինչն արդեն նշանակում էր, որ նրան շատերը չէին ընդունի»։

Նշենք, որ Ալի Քեմալը մահացել է 1922 թ. նոյեմբերի 6-ին։ Ստամբուլի ամենաշքեղ և հեղինակավոր Թոքաթլյան հյուրանոցից (ստեղծել են հայերը, սակայն ցեղասպանությունից հետո այն խլվել է) փախցվելով՝ Ալի Քեմալին տանում են Ստամբուլի ասիական մաս, որտեղ Նուրեդդինի կողմից հավաքված ամբոխը քարերով և դանակներով հարվածում, սպանում են Քեմալին և կախում ծառից։ Քեմալին վերջնականապես նվաստացնելու համար՝ ամբոխը ջնջխված մարմնից կախում է «Արթին Քեմալ» գրությունը՝ ցույց տալով, որ նա ավելի շատ հայ է, քան թուրք։