|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ COVID-19-ով հիվանդանալուց հետո սկսել է վատ տեսնել. այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, գրում է Sky News-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ստիպված եմ երկար տարիների ընթացքում առաջին անգամ ակնոց կրել։ Կարծում եմ՝ կորոնավիրուսի հավանական ազդեցության պատճառով է»։
Հիշեցնենք՝ Ջոնսոնն իր վարակված լինելու մասին հայտարարել էր մարտի 27-ին։ Ապրիլի 6-ին նրա վիճակը վատացել էր, և նա հայտնվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Վարչապետն աշխատանքի է անցել ապրիլի 27-ից։
Տեսանյութն՝ այստեղ.