կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 09:15
Առանց Կատեգորիա

Ժամկետն ավարտվում է․ պաշտոնյաները պետք է շտապեն. «Ժողովուրդ»

Ժամկետն ավարտվում է․ պաշտոնյաները պետք է շտապեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վաղը լրանում է  հայտարարգրման ենթակա պաշտոնյաների ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային շտեմարանում լրացնելու ժամկետը, որը  ապրիլի 20-ից երկարաձգվել էր մինչև 30-ը։

Ինչպես հայտնի է, 2020 թվականի ապրիլի 13-ից գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը, և մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը։ Եվ մինչև վաղը պետք է պաշտոնյաները հաստատեն ընտանիքի անդամների տվյալները և սա բոլորի համար պարտադիր կարգավորում է։ Իսկ ահա հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ ընտանիքի անդամների համար 2020 թվականի մայիսի 31-ն է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդհանուր առմամբ հայտարարգրման ենթակա բոլոր պաշտոնյաներն արդեն կատարել են անհրաժշտ գործողությունները։ Ընդ որում, մեր տեղեկություններով, արդեն կան պաշտոնյաներ, որոնք արդեն իսկ հայտարարագրեր են ներկայացրել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։