|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Կարատեի Հայաստանի ազգային ֆեդերացիան մայիսի 7-14-ը միջազգային Uventex հարթակում կանցկացնի կարատեի առցանց բաց առաջնություն: Այդ մասին Yerkir.am-ին հայտնում են ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Առաջնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ինչպես կարատեի Հայաստանի ազգային ֆեդերացիայի անդամ, այնպես էլ այլ ֆեդերացիաների ու կազմակերպությունների մարզիկներն ու վետերանները: Հնարավոր է լինեն նաև մարզիկներ այլ երկրներից: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, կարատեիստները կմրցեն կատա ձևում: