կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-19 19:31
Հասարակություն

Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն

Ծաղկաձորում կանցկացվի Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնություն

Այս երիտասարդ մարզաձևն արագ տեմպերով աճում է, ավելանում են և՛ մասնակիցների, և՛ երկրպագուների, և՛ սպորտաձևին անդրադարձող լրատվամիջոցների թիվը:

Ձմեռային վոլեյբոլի մասսայականացման մասին են վկայում Եվրոպայի արդեն 17 երկրներում անցկացվող ազգային առաջնությունները: Ավանդաբար ձմեռային մարզաձևերում աչքի ընկնող երկրներին ավելացել են Թուրքիան, Վրաստանը, Հունաստանը, ինչպես նաև Հայաստանը:

Ազգային առաջնություններում հաղթող զույգերը՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, իրավունք կնվաճեն մասնակցելու առաջին անգամ անցկացվող Ձմեռային վոլեյբոլի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Ավստրիայում:

Ձմեռային վոլեյբոլի Հայաստանի բաց առաջնությունը՝ Tsaghkadzor Open-2018-ը, կանցկացվի հունվարի 20-ից 21-ը: Տղամարդկանց և կանանց մրցումներում մասնակից զույգերի թիվը մեծ է, ավելի քան 15 զույգ հայտ են ներկայացրել ուժերը փորձել Ծաղկաձորյան մրցաշարում և նվաճել Եվրոպայի առաջին առաջնության ուղեգիր:

Tsaghkadzor Open-2018-ի գլխավոր հովանավորը Վիվառո ընկերությունն է: