|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով մահացած` 13-ամյա տղան կարատեիստ էր, Հայաստանի այկիկենդո ֆեդերացիայի սան:
Yerkir.am-ի հետ զրույցում ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը հայտնեց, որ իր սանին որդու պես է վերաբերվել, նա իր լավագույն սաներից էր, 3 տարեկանից հաճախել է կարատեի և այդ մարզաձևում բազմաթիվ հաջողություններ արձանագրել:
Նրա խոսքով՝ Համլետը 12 անգամ Հայաստանի բացարձակ չեմպիոն է եղել, Եվրոպայի արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության 4-րդ մրցանակակիր: «Նա ֆեդերացիայի դեմքն էր: Եթե ինչ-որ տեղ պետք է ներկայացնեինք Հայաստանը, նրանով էինք ներկայանում: Այդպես նրան 10 տարի պատրաստել ենք»,- ասաց ֆեդերացիայի նախագահն ու հավելեց. «Մեկը չկար, որ նրան չսիրեր, շատ մարդասեր, ընկերասեր, շատ լավ երեխա էր»:
Աթանեսյանի խոսքով՝ այկիկենդոյի աշխարհում գործող տարբեր ֆեդերացիաներից արդեն զանգահարել և ցավակցել են, քանի որ միջազգային մրցաշարերից ճանաչել են մարզիկին:
ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան մայիսի 25-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել և մահացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Մեր տեղեկություններով՝ տղան այդ օրը բակի տղաների հետ է եղել, և նախկինում էլ այդ խմբով նման հնարքներ են կատարել: Դեպքի պահին տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները կամրջի մոտ չեն եղել:

Լուսանկարը՝ Դավիթ Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից: