|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Օրերս լրատվամիջոցներից մեկով տարածվել էր մի տեսանյութ, ըստ որի՝ Սոթքի ոսկու հանքում պատշաճորեն ջերմաչափում չի իրականացվում, խոսվեց նաև, որ ջերմաչափը կեղծ է և այլն։
Yerkir.am-ը փորձեց ստանալ որոշ պարզաբանումներ հանքի պատասխանատու աշխատակիցներից։
«Նկարահանող տվյալ անձը միտումնավոր կերպով նկարահանումն արել է այն պահին, երբ բուժքույրը փոխում է ջերմաչափի մարտկոցը, և արդյունքում թյուրիմացության մեջ է դրել հանրությանը: Նման անձանց խորհուրդ կտայինք մեջքից հարվածելու փոխարեն կամ տղամարդու պես հանդես գալ սեփական անունով ու դեմքով, կամ զերծ մնալ «գործ սարքելու» անպատվաբեր արարքից», - նշեց աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ։
Հանքից մեզ տեղեկացրին նաև, որ իրենք խստիվ հետևում են բոլոր կանոններին, շաբաթական օգտագործվում է մոտավորապես 5-6.000 շնչադիմակ,1000-1500 ալկոգել և ախտահանիչ նյութեր:
«Հենց այդ հետևողականության շնորհիվ է, որ այսօր Վարդենիսի Սոթքի հանքում արձանագրվել է ընդամենը մեկ վիրուսակիր, և այն էլ ոչ թե իրենց բացթողումն է եղել, այլ հայտնի բժկուհու հետ հաղորդակցման արդյունք: Մինչդեռ Վարդենիսի հիվանդանոցն ու պոլիկլինիկան զերծ չմնացին վիրուսի օջախ հանդիսանալուց», - փաստեց մեր զրուցակիցը։
Հանքի տնօրինությունը նաև սեփական միջոցների հաշվին կազմակերպում է աշխատակիցների թեստավորում: Տաս անձի պատասխանները բացասական են եղել։ Այսօր առավոտյան ևս 16 բացասական պատասխան են ստացել: