Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ղազարյանը հավելեց, որ ևս 10 հոգի թեստավորման է ուղարկվել, որոնց պատասխանները հիմնականում բացասական են եղել։
Ըստ Ղազարյանի՝ հանքում պահպանվում են սանիտարական բոլոր նորմերը. «Մենք ահագին մեծ գումարներ ենք ծախսել հանքի աշխատողների անվտանգությունը ապահովելու համար։ Բոլորը ապահովված են պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով. բացի այդ ախտահանիչ մի քանի տեսակ միջոցներով աշխատատեղերը, միավոր տեխնիկաները հերթափոխի ընթացքում 1-3 անգամ ախտահանվում են, չհաշված աշխատատեղերը՝ բոլոր աշխտասենյակները, աշխատավայրերը, սանհանգույցները և այլն», - ասաց Ղազարյանը։
Գագիկ Ղազարյանը նշեց, որ հանքը վերահսկողության տակ է պահում իրավիճակը և ասել, որ հանքը պետք է փակվի՝ անհիմն է։
«Եթե հանքը փակվի և այդ 1000 հոգին գնան փողոցները, այնտեղ ավելի վտանգավոր տարածում կլինի, քան այստեղ, որովհետև մեր տարածքում ժողովուրդը սովոր է իրար հետ շփվելուն։ Աշխատատեղում ամեն մեկն իր աշխատավայրը ախտահանում է և աշխատում։ Եթե հանքը կանգնի կատաստրոֆա կլինի։ Պատկերացնում ե՞ք, եթե հանքը կանգնի, դրա հետ կկանգնի նաև 700 հոգանոց Արարատի ֆաբրիկան և դրանից հետո նորից գործարկելը մեծ պրոբլեմ կլինի», - ընդգծեց Ղազարյանը՝ հավելելով, որ եթե կառավարությունը որոշել է, որ հանքաարդյունաբերությունը պետք է աշխատի, ուրեմն գիտի թե ինչու։
Ի դեպ զրույցի ընթացքում Գագիկ Ղազարյանին տեղեկացրեցին, որ ևս մեկ աշխատակցի կորոնավիրուսի թեստը բացասական է ցույց տվել։