կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-26 17:52
Արցախ

Քարվաճառում երեկ դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս, հնարավոր է, Սոթքի հանքում են. Թագուհի Թովմասյան

Քարվաճառում երեկ դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս, հնարավոր է, Սոթքի հանքում են. Թագուհի Թովմասյան

Մենք այսօր գտնվում ենք անորոշության և ուղիղ իմաստով՝ անտեր վիճակում, ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ինչո՞ւ է հայ քաղաքացին ադրբեջանցի զինվորականի հետ մնացել մեն-մենակ: Ո՞ւր է մեր բանակը, ուր են ի վերջո խաղաղպահներն ու պետությունը: Ինչո՞ւ է հայն ադրբեջանցուն խնդրում թույլ տալ իր տնից իր իրերը հանել», - հարց հնչեցրեց նա:

Թագուհ Թովմասյանի խոսքով՝ մարդիկ միայնակ են մնացել, տեղեկություններ կան, որ հենց այս պահին ադրբեջանցիները կարող են ներխուժել Սոթքի ոսկու հանքի տարածք:

«Քիչ առաջ խոսեցի կորպուսի հրամանատարի հետ: Այս պահին հանք ներխուժելու մասով ինֆորմացիան չհաստատվեց, բայց հաստատվեց, որ խնդիր ունենք Քարվաճառի շրջանում: Երեկ դրված դարպասներն այսօր արդեն կոտրվել են, և ադրբեջանցիներն առաջ են գալիս», - ասաց պատգամավորը:

Նմանատիպ տեղեկություններ են տարածվել նաև Facebook-ում: Մասնավորապես, օգտատեր Դավիթ Ջալալյանը գրել է, որ այսօր ադրբեջանցիները կոտրել են Քարվաճաում տեղակայված դարպասն ու ծեծի ենթարկել մեր զինվորներին։ Դրանով չբավարարվելով թշնամին հասել է ոսկու հանք եւ մեկ ժամ ժամանակ տվել տարածքն ազատելու համար։ Թշնամին փաստացի ներխուժել է ՀՀ տարածք եղբայրական խաղապահների ներկայության պայմաններում:

Օգտատեր Կարեն Հովհաննիսյանն էլ գրել է, որ ադրբեջանական բանակը Սոթքի հանքում է․․․աշխատակիցներին մեկ ժամ ժամանակ են տվել, որ դուրս գան․․․

Աղբյուրը՝ Aysor.am