Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քննարկում ենք գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության այլ ծրագրեր՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մամուլի ասուլիսում։
«Կառավարությունը նախատեսում է ընդլայնել կորոնավիրուսի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման միջոցառումներով գյուղատնտեսության օժանդակության շրջանակը։ Այս փուլում փոփոխություններով փորձել ենք անդրադառնալ ավանդական այգեգործությանը։ Հնարավորություն ենք տալիս, որ ոչ միայն ինտեսնիվ այգեգործությամբ զբաղվող գյուղացիներն օգտվեն մեր ծրագրերից, այլ նաեւ այն գյուղացիները, որոնք կարծում են, որ կարող են իրենց ավանդական այգեհիմնումը շարունակել»,- ասաց նա։
Պարարտանյութի դեֆիցիտ, ասաց, շուկայում չկա, Հայաստանում արդեն առկա է նաեւ վրացական պարարտանյութ։ Մեծածախ գները տատանվում են 7-8 հազար դրամի սահմաններում։
ՀՀ էկոնոմիկայի մյուս փոխնախարարը՝ Տիգրան Գաբրիելյանը, շտապեց հավելել, որ անհատույց դիզվառելիք ու պարարտանյութ չեն տրամադրելու գյուղացիներին։ Հիմնավորումն այն է, որ երբ կառավարությունը դադարեցրեց գյուղացիներին պարարտանյութ տրամադրել, դրանից հետո շուկայում մրցակցություն առաջացավ և գներն իջան։
«Հիմա քննարկվում է ծրագիր, որով փորձելու ենք սուբսիդավորված կարգով որոշակի խմբաքանակ աշնանացան ցորենի սերմացու տրամադրել՝ հիմնականում անջրդի տարածքներում ցանելու համար»,- ասաց Գաբրիելյանը։
Նա նշեց, որ Հայաստանը ցորենով ինքնաբավ է մոտ 30%-ով։
ԵԱՏՄ անդամ երկրների շրջանակում ուսումնասիրություններ են իրականացվել՝ 2020-ին ակնկալվում է 46 մլն տոննա ցորենի եւ 510 հազար տոննա շաքարի պրոֆիցիտ՝ նշեց Արման Խոջոյանը։
Միջազգային կառույցների հետ համագործակցությամբ՝ Համաշխարհային բանկը Հայաստանին 550 մլն դրամի դրոմաշնորհ կտա առնվազն 30 վերամշակող կազմակերպությունների արտադրական կարողությունների վերազինման եւ սննդի անվտանգության պայմանների բարելավման համար։ Դրամաշնորհին դիմելու համար մրցույթն արդեն հայտարարվել է։ Նույն ծրագրի շրջանակում 39 կոոպերատիվի կտրամադրվի 190 միավոր գյուղտեխնիկա։
ԵՄ-ի «Կանաչ գյուղատնտեսական նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրով Հայաստանին 460 հազար եվրո կտրամադրվի, իսկ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության մեկ այլ ծրագրով առաջիկայում Գեղարքունիքի եւ Վայոց ձորի փոքր եւ միջին ձեռնարկատերերին կտրամադրվի մինչեւ 20 հազար դոլար դրամաշնորհ։
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը՝ IFAD-ը, կֆինանսավորի հետբերքահավաքային կարողությունների զարգացման համար երկու ծրագիր, որը ենթադրում է սառնարանային տնտեսությունների կառուցում։ 550 հազար դոլար արժողությամբ 2 սառնարան կկառուցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ եւ Շիրակի մարզի Հոռոմ համայնքներում։
ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության միջոցով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է մեկ ծրագիր, ըստ որի՝ մինչեւ հոկտեմբեր Հայաստանը թվայնացված հողագիտական քարտեզներ կունենա՝ ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալը։
«Հողագիտական քարտեզներում կերեւա՝ որտեղ ինչ հողատեսակներ կան և ներդրողները դրանք ինչի համար կարող են օգտագործել»,- պարզաբանեց Արման Խոջոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․