կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-24 12:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայի հետ հարաբերությունների շտկումը քաղաքական հարց է, որին տեղին չէ անդրադառնալ․ ՀՔԾ պետ

106 տարի անց Թուրքիան դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ մեր իշխանությունները քարոզում են թուրքերի հետ հարաբերությունները շտկելու գաղափարներ՝ Yerkir.am-ի ուղղած այս հարցին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ դա քաղաքական հարց է՝ իր իրավասությունից դուրս։

«Դուք քաղաքական հարցեր եք տալիս, որոնց այսօր տեղին չէ անդրադառնալը։ Ես ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ դատողություներ անելու իրավասություն չունեմ»,-ասաց նա։

ՀՔԾ պետը պահանջեց միայն օրվա խորհրդի մասին հարցեր և այդպիսին չհամարեց անգամ այն, որ 100 տարի առաջ և կես տարի առաջ նույն թուրքը կոտորել է հային, իսկ այսօր ՀՀ իշխանությունները ուզում են բարեկամական հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ։

Գորիսի փոխքաղաքապետի հանդեպ քննչական մարմիններում անհարգալից վերաբերմունքի մասին Սասուն Խաչատրյանն ասաց, որ այդ մասին ստացել են հաղորդագրություն, իրավական պատշաճ ընթացակարգերով այդ հաղորդումը կստուգվի, և օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի։

Տեղյա՞կ է արդյոք, թե սյունեցին այսօր ինչ վիճակում է՝ ապրելով թուրքի հարևանությամբ՝ հարցին ի պատասխան ևս ասաց, որ այսօր այդ մասին խոսելու օրը չէ։

Մանրամասն՝ տեսանյութում․