կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-16 12:42
Առանց Կատեգորիա

Զգեստի վերաբերյալ բացասական կարծիք երբեք չեմ արտահայտել, մինչդեռ այն անհարմար էր. «Միսս Տիեզերք Արմենիա 2019»

Զգեստի վերաբերյալ բացասական կարծիք երբեք չեմ արտահայտել, մինչդեռ այն անհարմար էր. «Միսս Տիեզերք Արմենիա 2019»

«Միսս տիեզերք 2019» միջազգային մրցույթի հայ մասնակից Դայանա Դավթյանն, ըստ Yerkir.am-ի, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում պարզաբանել է տարազի հետ կապված իրավիճակը, որով բեմ է բարձրացել։ Վերջին օրերին նրա հագուստը շատ են քննադատել, և Դայանան որոշել է պատասխանել։

Նա, մասնավորապես, նշել է. 

«Զգեստն անհարմար էր. ներսից միացված էր «սկրեպներով» եւ կապվում էր թելերով, որոնք արձակելու համար օգնողները ստիպված եղան կտրել դրանք, այլապես զգեստը հանել հնարավոր չէր,- գրում է նա. - Շատերդ երեւի տեղյակ եք «Միսս Տիեզերք 2019» մրցույթում դիզայներ Վերա Սմբատի հեղինակությամբ կարած եւ իմ կողմից ներկայացրած հայկական տարազի վերաբերյալ մասնագետների և հանրության խիստ ԲԱՑԱՍԱԿԱՆ արձագանքի մասին: Ցանկանում եմ պարզաբանել. զգեստի վերաբերյալ բացասական կարծիք ինքս երբեք չեմ արտահայտել, մինչդեռ զգեստն անհարմար էր։ Գլխազարդը փոքր էր եւ չէր ֆիքսվում, գոտին լայն էր: Այնուամենայնիվ, տարազը ներկայացրեցի մաքսիմալ լավ կերպով»:

Հավելենք, որ գեղեցկուհուն զայրացրել է փաստը, որ հագուստի դիզայներն ու «Միսս տիեզերք Արմենիա»-ի ազգային տնօրեն Գոհար Հարությունյանն իրեն մեղադրել են ձախողման մեջ, չնայած նրան, որ նախքան մեկնելը բողոքել է, որ գոտին կախ էր ընկած։ Դայանայի պնդմամբ՝ դիզայներն ասել է, որ այն կարող է գոտկատեղից ներքև ամրանալ։ Իսկ գլխազարդը փոխել են նորով. այն ինչպես հարկն է չէր ֆիքսվում։

Ստեղծված իրավիճակին արձագանքել է մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը, որը նշել է, որ միջազգային ոչ մի հետևորդ հագուստը չի ծաղրել, միայն Դայանայի ձեռքի շարժումը,որով տպավորություն է ստեղծվում, թե աղջիկը ձեռքով STOP շարժումն է անում, իրականում սխալ նկարի հետևանք էր։ Նա նշել է, որ մասնակցությունը չի սահմանափակվել միայն տարազով. որոշիչ են եղել հարցազրույցի փուլը, երեկոյան հագուստն, ինչպես նաև լողազգեստը:

«Մեծ քանակությամբ էսքիզներից ընտրել ենք Դայանայի հետ այս զգեստը, ոտքի բացվածքը նույնպես եղել է Դայանայի ցանկությամբ: Անգամ եթե ինչ- որ մի բան չի ստացվել, Վերան մեծ նվիրվածությամբ է ստեղծել այն: Նորից եմ ասում, այստեղ կարևորը Դայանայի տրամադրությունն էր, որից բողոքելու իրավունքը ես ունեմ, քանի որ իր մասնակցությունը իմ մի տարվա աշխատանքն է»,- նշել է Գոհարը։

Նշենք, որ այս տարի Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին: Հայաստանի ներկայացուցիչ Դայանա Դավթյանը չէր հայտնվել թոփ 20-յակում: