|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 23-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասարակական կազմակերպության կողմից:
Փոխնախարար Սրբուհի Գալյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի հիմնական կարգավորումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը, ինչպես նաև անդրադարձել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների` Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին:
Այնուհետև, հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև: