|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ես վստահ չեմ, բայց կարծում եմ`երրորդ հանրապետության պատմության ամենամեծ հարկ վճարողներից մեկն է եղել «Հայկական ժամանակ» օրաթերթը: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ հատկապես այն ժամանակ, երբ ինքը տեղյակ է եղել այդ թվերից:
«Կարծում եմ`շատ լավ առիթ է՝ թերթը հանդես գա հայտարարությամբ եւ իր վերջին եւ իր վերահիմնադրման օրից հաշվետվություն տա: Պարզ է, որ լրատվամիջոցների կյանքը առաջիկա 10 տարվա համար պլանավորված է եղել եւ փլուզվել է եւ այսօր իշխանությունը չի վերահսկում լրատվամիջոցներիյն եւ չի էլ վճարում լրատվամիջոցներին, չնայած իմ վարչապետ լինելու առաջին օրից այս հարցը եղել է մեր օրակարգում, թե մենք ինչպես պետք է անենք, որ լրատվամիջոցների ազատության համար երաշխիքներ ստեղծենք»,- ասաց վարչապետը`նշելով, որ ԱԺ-ում այս պահին էլ նախագիծ կա այս հարցի վերաբերյալ:
Փաշինյանի խոսքով`լրատվամիջոցների մի մեծ խումբ կա, որը շարունակվում է ֆինանսավորվել նախկին իշխանությունների կողմից, բայց հիասթափության պատճառն այն է, որ նրանք հասկանում են`այդ վիճակը երկար չի շարունակվելու, որովհետեւ նախկին իշխանությունների գումարները ավարտվելու են: