կարևոր
5743 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-07 00:18
Հասարակություն

«Հրապարակ» օրաթերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտին

«Հրապարակ» օրաթերթը միանում է Փաշինյանի ասուլիսի բոյկոտին

Մայիսի 7-ին տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրատապ մամուլի ասուլիսը։ Փաշինյանի ասուլիսն այս անգամ որոշել են անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հրավիրված են բացառապես կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցներն ու լրագրողները։ Անհասկանալի է, թե ինչու են ընտրել համալիրը, քանի որ, ըստ էության սահմանափակ թվով լրատվամիջոցներ կարող են մասնակցել, ուստի նման մեծ տարածք վերցնելը տրամաբանությունից դուրս է։

Մեզ հայտնի դարձավ, որ բազմաթիվ լրատվամիջոցների խմբագիրներ քննարկել են Փաշինյանի ասուլիսին մասնակցության հարցը, նրանցից շատերը որոշել են բոյկոտել ասուլիսը, այդ թվում «Հրապարակ» օրաթերթը։

Հ.Գ. Հիշեցնենք՝ ցերեկը մի շարք լրատվամիջոցներ հայտարարություն էին տարածել, ըստ որի, չեն մասնակցում և չեն լուսաբանում Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: