Վաղը`օգոստոսի 23-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած` «Հայաստանում Իրանի հայ համայնքի օրեր» ծրագրի շրջանակներում մեծ շուքով կնշվի «Ալիք» օրաթերթի 80-ամյակը:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կցուցադրվի ֆիլմ` նվիրված «Ալիք» օրաթերթին:
Հանդիսավոր երեկոյին կմասնակցեն «Ալիք» օրաթերթի նախկին խմբագիրներ Սեդա Դավթյանը, Նորայր Էլսայանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը եւ այլք: Ամփոփիչ ելույթով հանդես կգա «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքյանը:
Նախատեսվում է նաեւ «Ալիք» օրաթերթին նվիրված համերգ և նկարների ցուցահանդես: