Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած հայերի մասին․
«Սիրելի հայրենակիցներ, երեկ ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի և Հայ Օգնության Միության Ռուսաստանյան կառույցի ներկայացուցիչներն այցելել են Դոմոդեդովոյի օդանավակայանում հանգրվանած մեր հայրենակիցներին, տեղեկացել նրանց խնդիրներին, ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: Ներկա պահին մի քանի շահառուների ապահովել ենք կեցության անհրաժեշտ պայմաններով, ինչպես նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար ապահովել թվով յոթ առավել խոցելի վիճակում հայտնված անձանց Հայաստան փոխադրման գործընթացը: Գրասենյակը իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ դեսպանությանը՝ ի դեմս դեսպան պարոն Վարդան Տողանյանի, Ռուսաստանի Հայերի Միությանը՝ ի դեմս ՌՀՄ Մոսկվայի բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյանի, որոնց շնորհիվ կացարանի կարիք ունեցող բոլոր շահառուները ապահովված են կացարաններով և սննդով: Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Մոսկվայի հայկական թանգարանի տնօրեն Դավիթ Տոնոյանին, ռուսաստանահայ գործարարներ Արմեն Սիրունյանին, Արգամ Վերդյանին, Լիաննա Կարապետյանին և բոլոր նրանց, ովքեր հոգատար վերաբերմունք և աջակցություն ցուցաբերեցին այս օրերին դժվար իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներին: Տեղեկացնում ենք, որ խնդիրը վերջնականապես կլուծվի ապրիլի 6-ին, բայց մինչ այդ անհրաժեշտ է ծանոթանալ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կողմից հրապարակված հայտարարությանը՝ որը ներկայացնում ենք ստորև:
||| ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը
Հայտնում ենք, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից, ինչպես նաև Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում՝ «Red wings» ավիաընկերության ներկայացուցչությունից:
Ավիատոմսերի հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝
Մոսկվա: +7-925-009-92-08, +7-926-618-29-18,
Երևան: +374-91-969612:
Ընդգծենք, որ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:
Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին՝ ստորև ներկայացված հեռախոսահամարներով և էլ. փոստով.
Հեռ.+ 7 (495) 624 - 32 - 43
Էլ. Փոստ. [email protected]
Դեսպանությունն աշխատելու է նաև շաբաթ և կիրակի օրերին »: