|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը։
«Քաղաքացիները հրաժարվել են հետևել մեր բազմաթիվ հորդորներին և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Քաղաքացիները հրաժարվել են նաև դեսպանության կողմից տրամադրվող սննդից։ Օդանավակայանում այս պահին գտնվում է 135 ՀՀ քաղաքացի»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ դեսպանությունը նշում է, որ առաջիկայում չվերթ դեպի Հայաստան չի նախատեսվում և հնարավոր չվերթի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնեն լրացուցիչ։