|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport թերթն անդրադարձել է Սերիա Ա-ում հետագայում հնարավոր ազդեցություն ունեցող ֆուտբոլիստներին, որոնց մեջ է նաև Հայաստանի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը:
Թերթը ընդգծել է մրցաշարային աղյուսակի մի քանի ակումբների ֆուտբոլիստների` Կրիշտիանու Ռոնալդուին, Չիրո Իմոբիլեին, Ռոմելու Լուկակուին: Առաջնության հաջորդ հատվածի վրա հնարավոր ազդեցություն ունեցող ֆուտբոլիստներից է նաև Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Հայ ֆուտբոլիստն այս ընթացաքում դարձել է 6 գոլի և 3 գոլայինփոխանցման հեղինակ: