Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայ Օգնության Միության Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանը նվիրատվության կարգով «Շուշիի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վիգեն Խաչատրյանին է հանձնել շուրջ 100 բժշկական արտահագուստ՝ նախատեսված բուժաշխատողների համար։
Կարևորելով ու պահանջված համարելով ՀՕՄ-ի նախաձեռնությունը, Շուշիի բուժմիավորման գործադիր տնօրեն Վ․ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար։ «Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանը տեղեկացրեց, որ նախաձեռնության նպատակը՝ հնարավորության սահմաններում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործում աջակցություն ցուցաբերելն է։ Մեր զրուցակցի հաղորդմամբ՝ Առողջապահության նախարարության հետ խորհրդակցության արդյունքում, ըստ անհրաժեշտության որոշել են բժշկական արտահագուստներ պատվիրել ու նվիրաբերել բուժհաստատություններին։
«Կտորեղենի իրացման կետերում որակյալ և առողջապահական չափանիշներին համապատասխանող կտորի սղություն էր զգացվում, ինչի պատճառով որոշակի դժվարությունների հանդիպեցինք։ Համապատասխան որակի կտոր գտնելու դեպքում մեր նախաձեռնությունը շարունակական կլինի»,-մանրամասնել է Արմինե Հարությունյանը։