կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 17:35
Քաղաքական

Իրենցքայլականները չեն, որ պետք է դրա մասին խոսեն. Ստեփան Դանիելյան

Իրենցքայլականները չեն, որ պետք է դրա մասին խոսեն. Ստեփան Դանիելյան

Եկեղեցին բարենորոգման խնդիր ունի, դա ակնհայտ է: Առհասարակ բոլոր ժամանակակից եկեղեցիներն էլ նման խնդիր ունեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Ժամանակակից կյանքը արագ է փոխվում, և քիչ ինստիտուտներ կան, որոնք կարողանում են նման արագությամբ արձագանքել փոփոխություններին, հատկապես եկեղեցիների նման ավանդական ու պահպանողական կառույցները:

Սակայն իրենցքայլականները չեն, որ պետք է դրա մասին խոսեն, դա իրենց հնարավորություններից վեր է: Դա շատ բարդ, նուրբ դաշտ է: Սկզբից փորձեք պետություն կայացնել, օրինակ` Քաղավիացիան, որից հետո անցեք մյուս` հարակից խնդիրներին»,– գրել է նա:

Հիշեցնենք՝ NEWS.am-ը հարցում էր ուղարկել Մայր աթոռին՝ փաստելով, որ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում իրականացվող կանխարգելիչ մարդասիրական միջոցառումների շարքում  է քրոնիկ կամ համակցված հիվանդություններ ունեցող և ռիսկային խմբում գտնվող կալանավորների խափանման միջոցի փոփոխությունը, մինչդեռ ռիսկի խմբում գտնվող՝  ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննարկելու համար դատական նիստն արդեն տևական ժամանակ է տեղի չի ունենում և դեռ պարզ չէ, թե այն երբ տեղի կունենա։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ լրատվամիջոցին ի պատասխան հայտնած դիրքորոշմանը։

Նա, մասնավարապես, նշել էր. 

«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:

Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:

Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»: