|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ես Դանիայում եմ՝ Կոպենհագենում, դեկրետում եմ, բայց շարունակում եմ աշխատել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մամուլի հեռահար ասուլիսում։
«Դա իմ որոշումն է եղել, որ շարունակեմ աշխատել մինչև վերջ։ Իրականում, կվերադարռնամ որքան հնարավոր է շուտ, երեխան մի քանի ամսական լինի, կուզենամ վերադառնալ»,-ասաց նա։
Ամեն ինչ, սակայն, կախված է նաև թռիչքների վերականգնումից՝ հավելեց նա։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունը խիստ բացասական գնահատականներով զեկույց է ուղարկել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին և արգելել հայկական երկու ավիափոխադրողների մուտքը դեպի ԵՄ օդային տարածք։
Մամուլի ասուլիսում Տաթևիկ Ռևազյանը նաև ներկայացրեց, թե ինչ խախտումներ են արձանագրվել, և ինչ քայլեր են արվում դրանք կարգավորելու համար։
Մանրամասն՝ տեսանյութում․