կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 12:09
Տարածաշրջան

Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարը անկարգություններ կազմակերպելու համար դատապարտվել է 5 տարի ազատազրկման

Վրաստանի ՊՆ նախկին ղեկավարը անկարգություններ կազմակերպելու համար դատապարտվել է 5 տարի ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին 2019 թ. հունիսին մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցերի կազմակերպման համար։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությունը տեղեկանում է նախկին նախարարի փաստաբան Մամուկա Չաբաշվիլիից։

«Դատարանը նրան ազատազրկել է 5 տարով. մեղավոր է ճանաչվել Վրաստանի ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խմբակային բռնությանը մասնակցելու մեղադրանքով։ Նա նաև մեղադրվել է բռնություն կազմակերպելու մեջ, սակայն դատարանն այդ մասով արդարացրեց։ Անշուշտ մենք կբողոքարկենք վճիռը, չնայած կասկածում եմ, որ դա որևէ արդյունք տա, մինչ երկրում քաղաքական իրավիճակը չփոխվի», - նշում է Չաբաշվիլին։

Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալւ անկարգությունների ժամանակ գտնվում էր ամբողխի մեջ, սակայն ոչ մեկի վրա չի հարձակվել, չի վիրավորել, պարզապես եղել է դեպքի վայրում, ինչի մասին փաստում են տեսագրությունները։

Օկրուաշվիլիին ձերբակալել են անցյալ տարվա հունիսին։ Այդ ժամանակ նախկին նախարարին ազատ էին արձակել գրավով։

2019 թ. հունիսին Թբիլիսիիում սկսվել էին մասսայական անկարգություններ այն բանի պատճառով, որ Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի գլխավոր խորհրդի նիստի ժամանակ ռուս պատվիրակին նստեցրել էին երկրի խորհրդարանի աթոռին, ինչը դուր չէր եկել ընդդիմությանը։ Ընդդիմությունը կոչով դիմեց բնակչությանը՝ գրոհել խորհրդարանի շենքը։