|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
Տրոիցկի դատարանը երկուշաբթի 6 տարի և 9 ամիս ազատազրկման է դատապարտել «ԿԱմԱԶ» մեքենայի վարորդ Հրաչյա Հարությունյանին. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Հարությունյանի մեղքն ամբողջությամբ ապացուցվել է. նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման մեջ: Դատավճռում նշվում է, որ Հարությունյանը տեղյակ է եղել «ԿԱմԱԶ»-ի արգելակման համակարգի անսարքության մասին: Հարությունյանը չի կարողացել վերահսկել մեքենան և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչը հանգեցրել է ավտովթարի և զոհերի:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը հրաշքով էր փրկվել: