Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նախկին փոխխոսնակ, «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արա Սահակյանը ևս ձերբակալվել է: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը: Արա Սահակյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1–ին մասով՝ Զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, որը պատժվում է 4-ից 10 տարի ազատազրկմամբ։
Տեղեկացնենք, որ Արա Սահակյանը այսօր ևս մասնակցում էր 17 կուսակցությունների կազմակերպած՝ «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքին: ԱԺ դիմաց ելույթ ունենալով՝ Սահակյանը նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը հաղթանակների զինվորներին դավաճանեց, պղծեց նաև նրանց հիշատակը, զրոյացրեց ամբողջ 30 տարվա մեր պայքարը:
Նշենք նաև, որ այսօր ձերբակալվել է նաև ՀՀԿ ԳՄ անդամ Էսուարդ Շարմազանովը, իսկ ԱԱԾ են հրավիրվել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը: