|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ ՀՀ պետական բյուջեով հաստատված՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» և «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածներով նախատեսված միջոցներից Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներին 09.04.2018 թ. – 31.12.2018 թ. ժամանակահատվածում ՀՀ նախագահի աշխատակազմը վճարել է պարգևատրում 12,158.0 հազ. դրամ, իսկ 01.01.2019 թ. – 29.02.2020 թ. ժամանակահատվածում՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով՝ 138,692.3 հազար դրամ: Վարչությունից տեղեկարցել են նաև, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը ներկայումս ունի 135 աշխատակից։
Ստացվում է, որ 2018 թ. նախագահի աշխատակազմի աշխատակիցների պարգևավճարների թիվը կազմել է ամսական միջինը շուրջ 1.351.000 ՀՀ դրամ, իսկ ահա 2019 թ., արդեն նոր իշխանությունների օրոք հաստատված բյուջեով, ամսական պարգևավճարների թիվը կազմել է ավելի քան 9.900.000 ՀՀ դրամ (ամսական կտրվածքով այն ավելացել է ավելի քան 8,5 միլիոն դրամով)։