|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պարետի N 34 որոշմամբ ՀՀ-ում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման պայմաններում սպորտով զբաղվելու կամ հեծանիվ վարելու կարգում փոփոխություններ են կատարվել։
Ըստ փոփոխության՝ սպորտով զբաղվելու համար կարելի է փողոց դուրս գալ առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում։
Նախկինում որոշման մեջ նշվում էր, որ կարելի է օրվա ընթացքում մեկ անգամ դուրս գալ սպորտով զբաղվելու, սակայն կոնկրետ ժամանակահատված չէր նշվում։
«Օրվա ընթացքում մեկ անգամ» բառերը փոխարինվել են «առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը» բառերով։
Նախկինի նման այժմ էլ սպորտով զբաղվել կամ հեծանիվ վարել թույլատրվում է բնակության վայրից ոչ ավելի, քանի 500 մետր հեռավորության վրա, թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: