Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներին, ովքեր տարբեր երկրներից Երևան են ժամանել օգոստոսին անցկացվելիք համահայկական 5-րդ խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից, նախագահը ողջունել է հյուրերին, ընդգծել նրանց կողմից կատարվող աշխատանքի կարևորությունը հատկապես հիմա, երբ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում խոսվում է հայության ընդհանուր ներուժն օգտագործելու, ջանքերը միավորելու անհրաժեշտության մասին: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համահայկական 5-րդ խաղերին` նշելով, որ սպորտը միավորելու, համախմբելու մեծ ներուժ ունի, և այն պետք է լավագույնս օգտագործել:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ այդ գաղափարը «Միացում` սպորտով» նշանաբանով դրված է նաև Համահայկական խաղերի անցկացման հիմքում, եւ իրենք ամեն ինչ կանեն 5-րդ խաղերը ևս պատշաճ կազմակերպելու և նշված նպատակին ծառայեցնելու համար:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամները հանրապետության ղեկավարին ներկայացրել են Կոմիտեի երեկվա նիստում ընդունված որոշումները, ընթացիկ գործունեությունն ու առկա խնդիրները, նաև դրանց լուծման ուղիները: