կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-27 16:42
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամը 10-12-ը կսպասարկեն միայն կենսաթոշակային տարիքի մարդկանց․ պարետի նոր սահմանափակումները

Պարենային խանութները ժամը 10-12-ը կսպասարկեն միայն կենսաթոշակային տարիք ունեցողներին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ ներկայացնելով պարետի սահմանած նոր սահմանափակումները, ոորնք ուժի մեջ են մտել այսօր՝ ժամը 14։00-ից և շարունակվելու են մինչև մարտի 31-ը։

Բացի այդ, մինչև տատիկ-պապիկներին սպասարկելն ու դրանից անմիջապես հետո պետք է տեղի ունենա սրահի ախտահանում, քանի որ նրանք ռիսկային գոտում գտնվող քաղաքացիներ են։

Ջրամատակարաման, էլեկտարաէնեգիայի մատակարարման գործունեությունը պետք է հնարավորինս կազմակերպել նեղ անձնակազմով, որպեսզի հնարավոր լինի խուսափել մարդկանց կուտակումներից։

Պարետի նոր որոշումը փոխարինելու է գալիս ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումների մասին՝ 2 օր առաջ հրապարակված որոշմանը։

«Տարբերությունն այն է, որ ցանկը ներկայացված է աղյուսակի տեսքով և պարզաբանման ձևաչափով․ նշված է այն գործունեությունը, որը թույլատրված է և այն, որն արգելված է և գործունեության այն տեսակները, որոնք առցանց կարող են իրականացվել»,-ասաց Վարոս Սիմոնյանը։

Որոշման համաձայն՝ կան տնտեսական գործունեության տեսակներ, որոնք արգելված են ժամանակվորապես, բայց կոնկետ անհրաժեշտության պարագայում հնարավոր է պարետի ցուցում լինի և առանց որոշման փոփոխության թույլատրվի իրականացնել։

«Եթե նախորդ ցանկերը համեմատեք, գրեթե մեծ մասամբ նույնն են, հանվել են տնտեսական գործունեության տեսակներ, որոնք անհրաժեշտ չեն այս պահին, բայց ավելացվել են օժանդակող գործունեության տեսակները, օրինակ, պարենային խանութի մատակարարումը, պահեստից վաճառքը և այլն, այդ ամբողջ շղթան չարգելված գործունեություն է»,-պարզաբանեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․