|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարությամբ է հանդես եկել երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ` նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գլոբալ համավարակի պայմաններում տարածաշրջանային պատերազմի վտանգ է առաջացնում. հայտնում է Yerkir.am-ը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ Տավուշի մարզի նկատմամբ ադրբեջանական անդրսահմանային ագրեսիան (վիրավորվել է 2 զինծառայող, 1 երեխա) հաստատում է երկու իրողություն․
1․ Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի անթիվ ակնհայտ դրսևորումներին դիմակայելու ԵԱՀԿ դժկամությունը՝ հօգուտ կեղծ հավասարության, երբ բոլոր կողմերին կոչ է արվում ձեռնպահ մնալ բռնությունից, ոգևորել է Բաքվին այն աստիճան, որ այն այսօր պատրաստ է դիմել գլոբալ համավարակի պայմաներում տարածաշրջանային պատերազմի ռիսկի։
2․ Հայերը երբեք չեն ընդունի Մադրիդյան ոճով գործարքը, որը պահանջում է Արցախից զիջել ահռելի տարածք, ռազմավարական խորություն, ինքնիշխանություն ու անվտանգություն՝ Ադրբեջանի անորոշ, շրջելի թղթային խոստումների դիմաց»։