|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին` աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժողովրդավար ճանապարհով ինքնորոշման համամարդկային գաղափարների ու մարդու հիմնարար իրավունքների վրա հիմնված կայուն լուծմանը:
«ԱՄՆ-ը և միջազգային միջնորդները պետք է մերժեն խորապես սխալ ու անխոհեմ Մադրիդյան սկզբունքները, որոնք իրենցից ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից ռազմավարական ու անդարձ զիջումներ պահանջող և փոխարենը Ադրբեջանի կողմից անորոշ ու հակասական կարգավիճակի տրամադրում խոստացող միակողմանի առաջարկներ»,- նշվում է հայտարարությունում:
Հանձնախումբը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Մադրիդյան սկզբունքներով շարժվելու դեպքում օգուտ կունենա միայն Ադրբեջանը` ագրեսոր պետությունը, նաև կոչ է արել բոլոր գաղափարակիցներին` էլեկտրոնային փոստով նամակ ուղարկել Օբամային և փոխնախագահ Ջո Բայդենին` կոչ անելով հրաժարվել այդ սկզբունքներից: