|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է մոտակա 100 օրվա ընթացքում թոքերի արհեստական օդափոխման մոտ 100 հազար սարք արտադրել. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մենք շատ սարքեր կարտադրենք: Ես չեմ ասում ` միայն մեզ համար: Իտալիան սարքերի կարիք ունի, Իսպանիային են հարկավոր սարքեր, Գերմանիային են հարկավոր, բոլորը սարքեր են խնդրում: Մենք շատ սարքեր կարտադրենք ու կապահովենք մեր կարիքները, սակայն նաև կօգնենք այլ երկրների»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Թոքերի արհեստական օդափոխման սարքերը չափազանց կարևոր են կորոնավիրուսի ծանր ձևով տառապող հիվանդների համար: