|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կենթարկվի թոքերի արհեստական օդափոխության. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Անգլիայի առողջապահության ազգային համակարգի ղեկավարությանը մոտ աղբյուրին հղմամբ. հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ գործակալության զրուցակցի՝ Ջոնսոնը հրատապ հոսպիտալացվել է, և կենթարկվի թոքերի արհեստական օդափոխության։
Հիշեցնենք՝ նախօրեին վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էրզ Ջոնսոնը, ում առողջական խնդիրները՝ բարձր ջերմությունն ու հազը դեռևս պահպանվում են, բուժող բժշկի խորհրդով տեղափոխվել է հիվանդանոց։ Դաունինգ-սթրիթում հավաստիացրել են՝ վարչապետը շարունակում է գլխավորել կառավորությունն ու կապի մեջ է նախարարների կաբինետի հետ։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր՝ Մեծ Բրիտանայի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով։