Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կոչերին 280-ից ավելի արձագանք է եղել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Կարող ենք արձանագրել, որ տարբեր տեղերից հայտնաբերված և տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են, ենթակա են շահագործման և, անհրաժեշտության դեպքում, կարող ենք տրամադրել առողջապահության նախարարությանը։ Սրանք այս կամ այն տեղից դուրս գրված, որևէ մեկի տանը գտնվող հին սարքեր են, որոնք տրամադրել ենք Ինժեներական քաղաքին, որը նորոգել է և բերել աշխատանքային վիճակի»,-ասաց նախարարը։
Նախարարությունը նաև տասնյակ նամակներ է ստացել արտասահմանում ապրող մեր հայրենակիցներից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնել օժանդակելու Հայաստանի ինժեներիներին՝ միջազգային փորձանմուշներ, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու հարցում։
«Վերջերս տասնյակ նյութեր են շրջանառվում թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ․ որոշները լուրջ սարքեր են, բայց մեծամասնությունը 3D պրինտերով տպած սարքեր են, որոնք չեն լուծում այն խնդիրները, որոնք դրված են։ Սարքերը պետք է ունենան արձագանքման և չափման համակարգեր, որոնք գնահատեն հիվանդի վիճակը, որ հիվանդների կյանքին վտանգ չսպառնան։ Այսինքն, այս սարքը միայն պոմպի դեր չի կատարում, այն ամբողջապես փոխարինում է շնչառական համակարգին և պետք է անհրաժեշտության դեպքում կանգ առնի, անջատվի, բժշկներին տեղեկացնի հիվանդի վիճակը և ես կոչ կանեմ, որ մենք այս հարցին լոււջ վերաբերվենք․ սա մեկ շաբաթում կամ մեկ ամսում լուծվելիք հարց չէ»,-ասաց Հակոբ Արշակյանը։
Հայաստանում գործող արտադրական հզորությունները պատրաստակամություն են հայտնել միանալու թոքերի արհեստական օդափոխման սարքերի նախագծման, թեսթավորման, լաբորատոր փորձարկման, պահեստամասերի և այլ բաղադրամասերի արտադրության և ներկրման հարցերին․ նախարարը այս ուղղությամբ արդյունքները հավելյալ կներկայացնի։
Հակոբ Արշակյանը նաև տեղեկացրեց, որ արագ հայտարարվել էր դրամաշնորհների մրցույթ՝ կորոնավիրուսի հետևանքները զսպող կամ ցանկացած այլ բացասարական արդյունք չեզոքացնող գաղափարների շուրջ։ Վեջնաժամկետն ավարտվել է, ստացել են 133 հայտ։ Հաղթող գաղափարների հեղինակներն իրենք կորոշեն՝ առաջարկվող լոտերից՝ 2, 3, 5 և 10 միլիոն դրամ դրամաշնորհներից որն է համապատասխանում իրենց գաղափարի իրագործմանը։ Նախարարն ասաց, որ առաջարկների հիմնական ուղղությունները մեկուսացման մեջ գտնվող մարդկանց տեղաշարժի վերահսկողությունը, ծերերի և խոցելի խմբերի խնամքը և օգնությունը, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը և վիրտուալ իրականության գորիքների կիրառումն են։
Նախարարությունը էլեկտրոնայաին առևտի տարբեր հարթակներից տվյալներ է ստացել, որ եռապատկվել է շրջանառությունը․ հետևությունը՝ մեկուսացման միջավայրում օնլայն առևտրականներն իրենց առտուրը կարողանում են կազմակերպել, սա դրական տեղաշարժ է։
Առաքումների հետ կապված դժվարություններ կան ավիաընկերությունների չվերթների սահմանափակումների հետ կապված․ այս կամ ուղեբեռը չի հասնում արտասահմանից, քանի որ չվերթներ չեն լինում․ նախարարը հայցեց մարդկանց ներողամտությունը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության որոշ ծրագրեր վերափոխվել են․ անցյալ տարի հայտարարել էին, որ այս տարի ունենալու են կրթության վերապրոֆիլավորման ծրագրավորման հիմունքների, ինչպես նաև պրոֆեսիոնալ դասընթացների որոշակի չափաքանակ՝ պետական աջակցությամբ։ Լսարանային դասընթացներն այս օրերին չեն իրականացվում և մտադիր են դասընթացները կազմակերպել առցանց․ այսօր դա կազմակերպելու մրցույթը կհայտարարեն։
Առաջիկայում նաև դրամաշնորհային մրցույթներ կհայատարեն, որ պարապուրդի մեջ գտնվող ինժեներները օգտնվեն և պրոդուկտներ արտադրող նոր ընկերություններ ունենանք․ 930 միլիոն դրամ հատկացնելու են դրամաշնորհային ծրագրերի համար։
Ռազմարդյունաբերության ոլորտում համալիրը ամբողջ չափով և հզորությամբ աշխատում է՝ վստահեցրեց Հակոբ Արշակյանը։ Պարետն այս հարցում բացառություն է արել և հիմա ակտիվ փուլ է՝ ՊՆ-ի հետ բազմաթիվ պայմանագրեր են կնքել։
Մանրամասն՝ տեսանյութում․