|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԵՊՀ տարբեր ֆակուլտետների 4-րդ կուրսերում սովորող ուսանողները հայտարարություն են տարածել, որով հայտնել են ավարտական աշխատանքները սահմանված ժամկետներում հանձնելու անհնարինության մասին։
Նրանց համոզմամբ` պահանջվող մասնագիտական գրականության դեֆիցիտը կարող է հանգեցնել աշխատանքների թերի կատարմանը. գրադարանները փակ են, իսկ առցանց հարթակները չունեն անհրաժեշտ գրականությունը: Բացի այդ՝ որոշ ֆակուլտետներ, մասնագիտական առանձնահատկություններից ելնելով, պահանջում են պրակտիկ գործունեություն, ինչը կազմակերպելը անհնարին է նման կարանտինային պայմաններում: Այդ առումով խաթարվում է ոչ միայն ավարտական աշխատանքը պատշաճ ներկայացնելու գործընթացը, այլև քննություններին պատրաստվելը, քանի որ վերջինս նույնպես պահանջում է համապատասխան գրականություն:
Ուսանողները դիմում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ հույսով, որ ավարտական աշխատանքների և քննությունների հանձնման ժամկետները կհետաձգվեն: