կարևոր
1144 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-03-13 13:34
Հասարակություն

ՈՒՂԻՂ․ Վերադարձի իրավունքն իրացնելու խնդրանքով Արցախցիները դիմում են Շվեյցարիային․ դեսպանատան մոտ հավաք է

Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպանատան առջև  հավաք է, մասնակիցները նախ շնորհակալություն են հայտնում Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից ձեռնարկված քայլերի համար և կոչ են անում վերին պալատին ևս ընդունել բանաձևը։
 Հավաքին մասնակից Արցախցիները նաև դիմելու են Շվեյցարիայի կառավարությանը՝ օգտագործելու  չեզոք միջնորդի իրենց փորձված դերը բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում։