|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Նոյեմբերի 30-ին կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Վկայագրերն ու խորհրդանշական սպայական դաշույնները ֆակուլտետի շրջանավարտներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։
Իր խոսքում Արման Սարգսյանն ընդգծել է, որ գիտական մտքի և արդի տեխնոլոգիաների դարաշրջանում մարտունակ կարող են լինել բացառապես գրագետ և ուսյալ սպաներով համալրված բանակները։