կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-23 14:40
Քաղաքական

Պետք է հենվել գրանցած ձեռքբերումների վրա և հետագա աշխատանքները շարունակել

Պետք է հենվել գրանցած ձեռքբերումների վրա և հետագա աշխատանքները շարունակել

Մեր կողմից  համապատասխան աշխատանք տանելու դեպքում Արցախում ԱՄՆ ֆինանսավորմամբ այլ ծրագրեր կարող են իրագործվել: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Արցախին տրվող ֆինանսական օգնության կրճատման հարցը:

Վահրամ Բալայանի խոսքով՝ ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը պայմանավորված է Թուրքիայի և հատկապես Ադրբեջանի լոբբիաստական աշխատանքով՝ այդ երկրների ունեցած հարաբերությունների համատեքստում:

ԱՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է այդ որոշումը չեղարկելու ուղղությամբ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբերի ծավալած աշխատանքը: «ՀՅԴ Հայ դատի գրասենյակները համապատասխան աշխատանքներ են ծավալել, բայց տվյալ պարագայում աշխատանքը չի արդյունավորվել: Հայ դատի գրասենյակների աշխատանքների արդյունքում մինչ այդ ԱՄՆ 9 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը, պետք է հենվել գրանցած ձեռքբերումների վրա և հետագա աշխատանքները շարունակել»,- նշել է Վահրամ Բալայանը:

Հիշեցնենք, որ չնայած վերջին ամիսներին հայկական լոբբիստական կազմակերպությունների և Կոնգրեսականների կողմից ձեռնարկված ակտիվ ջանքերին, չհաջողվեց Արցախի համար պահպանել ԱՄՆ կողմից տրամադրվող ուղիղ օգնությունը։ Թրամփի վարչակազմը որոշում կայացրեց կրճատել Արցախում իրականացվող ականազերծման ծրագրի ֆինանսավորումը: Այդ մասին հաղորդում է «Ամերիկյան հետազոտություների հայկական կետրոն»-ը:

«Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը բազմիցս ներկայացրել էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվ աշխատանքը՝ այդ թվում ծախսած գումարները ԱՄՆ անվտանգության խորհրդում, իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Հենց ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդն էր որոշելու այս ծրագրի ապագան։

Նշենք, որ ԱՄՆ-ն Հայաստանից զատ միակ պետությունն էր, որ ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին, առանց ճանաչելու այդ պետության անկախությունը»,– ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։

aparaj.am