Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել Վարդան Մկրտչյանը /նա Համազգային թատրոնի տնօրենն էր/:
Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ. զգացված և շնորհակալ եմ Ձեր շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Ոչինչ չի մնում անել, քան նետվել աշխատանքի մեջ և արդարացնել այդքան սպասված հույսերը: Այո, պատիվ է մայր թատրոնի կառավարման բեռն ստանձնելը, որը միևնույն ժամանակ բարդ է, շատ բարդ, բայց ձեռքբերումների գաղտնիքը սարերի հետևում չէ, այլ անաչառ ու անձնվեր աշխատանքի մեջ, որին ես սովոր եմ դեռ վաղ հասակից: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիդ»: