կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-19 22:16
Հասարակություն

Գյումրիի Ռուսթավելու փողոցի տներից մեկի պատը թեքվել և հենվել է գազատար խողովակին. առկա է փլուզման վտանգ

Գյումրիի Ռուսթավելու փողոցի տներից մեկի պատը թեքվել և հենվել է գազատար խողովակին. առկա է փլուզման վտանգ

Ապրիլի 19-ին, ժամը 15:15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռուսթավելու փողոցի թիվ 34 տան հյուսիսային պատը թեքվել և հենվել է գազատար խողովակին, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի թիվ 34 տան (մոտ 160 քմ) հյուրասենյակի և միջանցքի հյուսիսային պատերին առկա են ճաքեր (մինչև 5 մմ), իսկ թիվ 32 հասցեում գտնվող, 1800-ական թվականներին կառուցված, 90 քմ մակերեսով կիսաքանդ շինության (բացակայում է տանիքը և արևմտյան պատը) հյուսիսային հատվածի պատը (3 մ x 11 մ) թեքվել է, կա մոտ 3 մ երկարությամբ ճաք. առկա է փլուզման վտանգ։