Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Վարդան Ղուկասյանին Գյումրիի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ։
«Սիրելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ Վարդան Ղուկասյանը միաձայն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ։
Սա միասնական ընդդիմության հաղթանակն էր, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։
Հարկ է նշել, որ սա տեղի ունեցավ, նախևառաջ, մեր գյումրեցի հայրենակիցների կամքի ու վճռականության շնորհիվ։ Գյումրեցին որոշեց, որ այլևս իշխող խմբակը վերարտադրվելու հնարավորություն չպիտի՛ ունենա։
Գյումրիի օրինակով պետք է արձանագրել նաև, որ ընդդիմադիր տարբեր ուժերի միավորումը անհնարին չէ․ մենք կարող ենք թողնել բոլոր տարակարծությունները և համախմբվել մեկ օրակարգի շուրջ։
Մաղթում եմ, որ Փարաքարում և Գյումրիում ընդդիմության գրանցած հաղթանակները վարակիչ լինեն ողջ ՀՀ-ի համար, և մեր ազգային միասնության շնորհիվ կարողանանք, ի վերջո, ազատվել երկիրը կործանման տանող իշխանություններից»։