|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 194 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ ամենահետաքրքրող հարցը այս պահին թե ինչպիսի ազդեցություն է ունենում տաք եղանակը կորոնավիրուսի վրա:Դեպքերի ավելի քան 70-75 տոկոսը ճյուղավորված են այսպես ասած Էջմիածնի եւ արտադրամասի դեպքերից: Կարող ենք ասել, որ Էջմիածնի ճյուղի զարգացումը կարողացել ենք կանգնացնել, հիմա աշխատում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի զարգացումը»,-ասաց նա:
Անդրադառնալով հիվանդների վիճակին`Փաշինյանը ասաց, որ հաստատված դեպքերի 78 տոկոսը ընդհանրապես չունի ջերմություն, 37-38 աստիճան ջերմություն ունեն 18 տոկոսը եւ 38-39 աստիճան ջերմություն ունեն 3 տոկոսը եւ 39-ից բարձր ջերմություն ունի հիվանդներից ընդմենը 1 տոկոսը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով վարակման 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: