|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Հայաստանի և Վրաստանի միջև արդի բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական հարուստ ավանդույթների վրա և այսօր էլ առանձնանում են փոխադարձ վստահությամբ ու միմյանց նկատմամբ հարգանքի խոր զգացումով:
Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական ջերմ հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք օգտագործել երկկողմ համագործակցության ողջ ներուժը՝ մեր հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:
Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ Ձեր կարևոր և պատասխանատու պաշտոնում և հաջողություն՝ տարածաշրջանի զարգացման ու կայունության ամրապնդմանը միտված Ձեր բոլոր ծրագրերին, իսկ բարեկամ վրացի ժողովրդին՝ բարօրություն ու առաջընթաց:
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեր տարեդարձի կապակցությամբ՝ Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին մաղթելով ամենայն բարիք, քաջառողջություն և երջանկություն»: