Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անխառն ու բարկ վրդովմունքից մինչեւ անխաբ շշուկ՝ մտերիմ զրույցի գեղագիտությամբ կառուցվող խոսքի ու նրա հեղինակի դավանածը տեւականորեն հյուսվող ներդաշնությունն է կամ՝ իբրեւ աշխարհ, կամ՝ աշխարհի մեջ։
Ու երբ չի զորում սեւազուն նոտաներ կորզել կոկորդից, ապա ձգտում է գոնե ջղաձիգ դարձնել ստեղծագործ ջանքն, ահա, նա՝ համատարած եւ արդեն անունն անգամ չթաքցնող չարչարանք-փորձությունը...
Շարունակություն փնտրողը դարձյալ բանաստեղծությունն է։
Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ
Այս անբովանդակ ներկան մեր նկարագրի ճշմարիտ արտացոլանքը չէ։ Մեր շուրջը վխտացող միջակությունը բոլոր ասպարեզներում, ճշմարիտ արժեքների ոտնահարումով՝ ցինիզմը կայացրեց։
Թվում է՝ հիմարությունն ապահով ձեռքերում է հայտնվել եւ վարժ սպասավորի պես մոլորյալ հանրությանը մատուցում է ինչ պատահի. խեղված հնչյուններով ուխոսքերով շաղախված աջաբսանդալը երգ է, ինքնախաբվածի գորշ ծիծաղը՝ հումոր,քծնանքով ու շողոքորթությամբ համադամ դատողությունները՝քաղաքականություն, հիպնոսային փայլուն մարտավարությամբ հեռուստաէկրաններից ցփնվող սերիալային թմբիրը՝մշակույթ։
Անկախության գաղափարը լուրջ չընդունեցինք եւ չար կամ հետաքրքրասեր երեխայի պես ջարդոտում ենք՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։
Շուրջ քսան տարի ջարդոտում ենք։ Եւս մի քանի տարվա կամայականություն՝ եւ պուշկինյան հեքիաթի կոտրված տաշտակին երանի կտանք։ Փաստ է՝ արժեզրկված խոսքն իր կրողներին էլ է արժեզրկում, եւ, անիմաստության միտվող, առարկայական նյութին հպատակվելու դատապարտված հանրությունն ինքն էլ է արժեզրկվում։ Թվում էր՝ մեր հզոր մշակույթը, արվեստն ու գրականությունը մեզ անխոցելի կպահեն համաշխարհայնացման խորշակների առաջ, եւ դատարկությունն իր համառությամբ բոյով մեկ չի փռվի ամայացող հոգիներում։
Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լեռան բարձունքից
Փչում եմ սրինգը հայոց լեռնաշխարհից,
Որ փարատեմ ամայությունը մայր ցամաքների,
Որ կասեցնեմ մարդկանց հոգիներում
Խորշակների ընթացքն ահագնացող,
Որ շրջեմ Նահանգների նյութապաշտ հայացքը
Դեպի հորիզոնները լուսավոր
Եւ սնափառ Արեւմուտքը փրկեմ՝
Սինթետիկ օրենքների համահարթեցումից,
Թունավոր կաթից սիլիկոնե կրծքերի։
Փչում եմ սրինգը հայոց լեռնաշխարհից,
Որ զսպեմ ցասումը բարձրացող ջրերի,
Որ սանձեմ վարգն ահագնացող մրրիկների,
Որ առյուծներին փրկեմ մարդու ճիրաններից,
Որ գլխատված անտառը տնկիներով լցնեմ
Եւ ուռճացած քաղաքի քարացած թոքերը
Շնչավորեմ կուսական օդով։
Փչում եմ սրինգը հայոց լեռնաշխարհից,
Որ խլացնեմ աղմուկը քաոսային հնչյունների,
Որ արկերը պայթեցնեմ չարության արգանդում,
Որ դարերով կուտակված թույնը
Սրμեմ երկրագնդի քայքայվող դեմքից
Եւ աներազ գիշերները զարդարեմ
Հեքիաթների ճոխությամբ Արեւելքի։
***
Իրար առջեւ նստած՝
Իրար աչք ենք փակում՝
Խաբկանքներից հոգնած,
Լքված այս քաղաքում։
Տրորում ենք ձյունը,
Վրան թեթեւ սահում
Դեպի կորած հունը՝
Ուր արեւն է պաղում։
Անկայծ երազները
Մոխրանում են կամաց,
Մեզ զորավիգ սերը
Անվերադարձ գնաց։
Հեռուն անթափանց է,
Չի նշմարվում ոչինչ,
Ճանապարհը բաց է
Դեպի երկինքը ջինջ։
Կանցնենք՝ ցավից կքած,
Անլուր ամեն կանչի,
Մինչեւ վերջին մի կայծ
Մեր աչքերում հանգչի։
***
Բառերը կուլ գնացին,
Համր երգեր են,
Գիշերներ են ջղաձիգ,
Ցավոտ վերքեր են։
Հոգուս պատերը իրար
Տաշում-մաշում են,
Որոտներով խելագար
Եկավ աշունս։
Հեռվում լքված մեկը կա,
Ինձ սպասում է,
Ու կլանչում է երկար
Պառաված շունս։
***
Կիրակնօրյա պատարագ էր,
Երգով հոգիս մաքրում էի,
Աղոթում էր մի գեր տերտեր
Հորձանքի դեմ մեր ցավերի։
Լավ է՝ Տիրոջ մեծ տունը կա,
Գալիս ենք ու մխիթարվում,
Լուսավորչի աջը վկա՝
Հետո հեշտ ենք հողում թաղվում։
***
Մի հրեա ձեւը գիտեր
Աշխարհի հետ հեշտ խոսելու,
Եսակենտրոն մարդագետ էր,
Խնամքով էր այլասերում՝
Ուժեղներին ու քաջերին,
Երկրներին մեծ ու հզոր,
Մենք Տիրոջ պես խաչյալ էինք,
Ինքն էր մնում ամենազոր։
***
Գիտեինք՝ Իվանի ախպերն ենք,
Մի քիչ էլ՝ Մորգանի խնամին,
Հիմնավոր փաստարկներ ենք դրել
Աշխարհի նավթահոտ սեղանին.
Թուրքերն են մեր ճամփան խոտորել,
Տիրացել սրբազան մեր հողին.
Ո՞ւր ա, որ Իվանի ախպերն ենք,
Էլ ո՞նց ենք Մորգանի խնամին։
***
Ծիծաղում է քո մարմինը իմ ձեռքերում,
Շրխկում է ամառային տաք անձրեւը,
Վաղուց էր, որ ծաղիկները չէին բուրում,
Վաղուց էր, որ սերն իմ սրտում պապանձվել էր։
Նորից անցած հեքիաթներն եմ մտաբերում,
Հեշտ տրվում է անմահության բանաձեւը,
Ծիծաղում է քո մարմինը իմ ձեռքերում,
Տաք անձրեւը ծիածանով շրջանցվել է։
Վավաշոտ գիշեր
Քեզ աղավաղված իմ հիշողությամբ դարձի չեմ բերի,
Պերճանքից թթված իմ մոգությունը ցնդում է արդեն,
Ո՞վ պիտի մաքրի վրաս թանձրացող ժանգը կրքերի՝
Փռելով սիրո ճերմակ սավանը իմ ցնծության դեմ։
Գարնան ամպրոպը երկինքն է պատռում՝ կարոտի տենդից,
Աստծո մոլեռանդ սպասուհիներն ինձ չեն ափսոսում,
Ինչքան եմ փորձել նրանց գիշերը դարձնել աստղալից,
Սակայն հեշտասեր չարքերն են նրանց հոգու հետ խոսում։
Լուսամփոփի տակ ինքնահրկիզված բյուր ակնթարթներ,
Ձեր կենսաշառաչ ընթացքը երգով երկինք հղեցի,
Թեեւ մեղրածոր կուրծքն իր հմայքը վաղուց էր մատնել,
Եւ ամփոփելով՝ ափս դարձել էր լուսառատ խեցի։
Հիմա մենակ եմ քաղցր մեղքերի հիշողության դեմ,
Որ պատրվակ է անսանձ կրքերի երգն այս հղելու,
Թեեւ Սուրբ Գրքի նվիրյալներն ինձ առերես կատեն,
Բայց հոգու խորքում սիրո լույսով են մխիթարվելու։
***
Նա, որ շիկահեր ողկույզ էր քամած,
Չէր ակնկալում խոսք-սպեղանի,
Ինձ սպասում էր՝ շքամուտքը բաց,
Տապակած կիրքը ցփնած սավանին։
Հալչող մոմերի ծիծաղը կարմիր
Սրμության միտվող ճառագայթ չուներ,
Ձայնապնակն էր ճիչով մատուցում
Սիրուց, կարոտից սոված հնչյուններ։
Պարտավորեցնող անմիտ երդումներ
Ծիսակատարին հարկավոր չէին,
Կարող էին գալ աղավնու նման
Եւ ագռավի պես անդարձ թռչեին։
Ցպռունկ
Նորից ու նորից հանդիպում եմ քեզ,
Սովալլուկ հայացք սինձ հավաքողի,
Եւ պանդխտության ցուպն առաջվա պես
Զարկվում է հայոց սրբազան հողին։
Սգահանդեսներ՝ աշխարհովս մեկ,
Եւ որոգայթներ՝ խինդ ու ծիծաղի,
Ինձ հոգնեցրել են այս խաղերը նենգ,
Խրախճանքները կորուստ ու ցավի։
Գուցե ընդհատվի մի օր վերջապես
Շեղված ընթացքն այս անփարատելի,
Եւ խղճի ոգին առաջնորդի մեզ՝
Դառնալով պատվար անհագ կրքերին։
Մայր
Շատերն՝ Աստծուն, ես էլ քեզ եմ
Ապավինում դժվար պահին,
Դու՝ նորից դու, ես էլ ես եմ՝
Տրված երկնքին ու հողին։
Գիտեի, որ չես լքելու,
Հեքիաթը կա, չի վերջացել,
Մի քիչ տարածքներն են հեռու,
Ու ես էլ էն ջահելը չեմ։
Ափսոս, կյանքն է անհամացել,
Հոգու բաժին բան չեն թողնում,
Բայց թե մարի արեւն էլ ծեր՝
Անսպառ ես դու շողշողում։
* * *
Իրար առ ջեւ նստած՝
Իրար աչք ենք փակում՝
Խականք ներից հոգնած,
Լքված այս քաղաքում։
Տրորում ենք ձյունը,
Վրան թեթեւ սահում
Դեպի կորած հունը՝
Ուր արեւն է պաղում։
Անկայծ երազները
Մոխրա նում են կամաց,
Մեզ զորավիգ սերը
Անվերադարձ գնաց։
Հեռուն անթափանց է,
Չի նշմարվում ոչինչ,
Ճանա պարհը բաց է
Դեպի երկինքը ջինջ։
Կանցնենք՝ ցավից կքած,
Անլուր ամեն կանչի,
Մինչեւ վերջին մի կայծ
Մերաչքերում հանգ չի։
* * *
Բառերը կուլ գնացին,
Համրեր գեր են,
Գիշերներ են ջղաձիգ,
Ցավոտ վերքեր են։
Հոգուս պատերը իրար
Տաշում-մա շում են,
Որոտներով խելագար
Եկավ աշունս։
Հեռ վում լքված մեկը կա,
Ինձ սպասում է,
Ու կլանչում է երկար
Պառաված շունս։
* * *
Կիրակնօրյա պատարագ էր,
Երգով հոգիս մաքրում էի,
Աղոթում էր մի գեր տերտեր
Հորձանքի դեմ մեր ցավերի։
Լավ է՝ Տիրոջ մեծ տունը կա,
Գալիս ենք ու մխիթարվում,
Լուսավորչի աջը վկա՝
Հետո հեշտ ենք հողում թաղվում։
* * *
Մի հրեա ձեւը գիտեր
Աշխարհի հետ հեշտ խոսելու,
Եսակենտրոն մարդագետ էր,
Խնամքով էր այլասերում՝
Ուժեղներին ու քաջերին,
Երկրներին մեծ ու հզոր,
Մենք Տիրոջ պես խաչյալ էինք,
Ինքն էր մնում ամենազոր։
* * *
Գիտեինք՝ Իվանի ախպերն ենք,
Մի քիչ էլ՝ Մորգանիխնամին,
Հիմնավոր փաստարկներ ենք դրել
Աշխարհի նավթահոտ սեղա նին.
Թուրքերն են մեր ճամփան խոտորել,
Տիրացել սրբազան մեր հողին.
Ո՞ւր ա, որ Իվանի ախպերն ենք,
Էլ ո՞նց ենք Մորգանի խնամին։
* * *
Ծիծաղում է քո մարմինը իմ ձեռքերում,
Շրխկում է ամառային տաք անձրեւը,
Վաղուց էր, որ ծաղիկները չէին բուրում,
Վաղուց էր, որ սերն իմ սրտում պապանձվել էր։
Նորից անցած հեքիաթներն եմ մտաբերում,
Հեշտ տրվում է անմահության բանաձեւը,
Ծիծաղում է քո մարմինը իմ ձեռքերում,
Տաք անձրեւը ծիածանով շրջանցվել է։
* * *
Նա, որ շիկահեր ողկույզ էր քամած,
Չէր ակնկալում խոսք-սպեղանի,
Ինձ սպասում էր՝ շքամուտ քը բաց,
Տապակած կիրքը ցփնած սավանին։
Հալչող մոմերի ծիծաղը կարմիր
Սրբության միտվող ճառագայթ չուներ,
Ձայնապնակն էր ճիչով մատուցում
Սիրուց, կարոտից սոված հնչյուններ։
Պարտավորեցնող անմիտ երդումներ
Ծիսակատարին հարկավոր չէին,
Կարող էին գալ աղավնու նման
Եւ ագռավի պես անդարձ թռչեին։